Ադրբեջանում զինված հարձակում Է կատարվել մզկիթի վրա, կան զոհեր

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 3, 2010 13:24

Լույս ուրբաթ գիշերը Ադրբեջանի հարավի Լենքորանի շրջանում զինված հարձակում Է կատարվել մզկիթի վրա, տեղում մահացել Է մի մարդ: Այդ մասին հաղորդել Է ոստիկանական վարչությունը: Հաղորդագրության մեջ նշվում Է, որ սեպտեմբերի 3-ի գիշերը հարեւան Մասալիի շրջանից մի քանի ավտոմեքենայով ժամանած զինված անձինք հրացանից կրակ են բացել Գումբաշի գյուղի մզկիթի բակում հավաքված գյուղացիների վրա: Դրա հետեւանքով զոհվել Է գյուղի բնակիչ 1963 թվականին ծնված Էլշադ Ալիմամեդօղլու Հուսեյնովը, գյուղի եւս մեկ բնակիչ ծանր վերքերով տեղափոխվել Է հիվանդանոց:

Միջադեպի կապակցությամբ ստեղծվել Է օպերատիվ հետաքննչական խումբ: Արդեն կալանվել Է երկու մարդ, որոնց անունները հետաքննության շահերից ելնելով չեն հաղորդվում: Ձերբակալվածներն արդեն ցուցմունքներ են տալիս դատախազությունում:

Դիտվել է 842 անգամ:
Print Friendly

Leave a Reply