Պատրաստվել է ժեստերի լեզվի բառարան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 3, 2010 12:30

«Քաղաքացիական հասարակության նախաձեռնություններ» ծրագրի շրջանակներում պատրասվել է «Մել քայլ առաջ» ժեստերի լեզվի բառարան: Հանրապետությունում եզակի այս բառարանի նախաձեռնությունը ««Ագաթ» հատուկ կարիքներով կանանց կենտրոն» հասարակական կազմակերպությանն է, որին աջակցել է «Սախարովի անվան մարդու իրավունքերի պաշտպանության հայկական կենտորնը»: Այն ընդգրկում է հայկական ավելի քան 280 ժեստ՝ դրանց համարժեք հայերեն թարգմանությամբ՝ հոմանիշներով եւ հականիշներով:

Էլեկտրոնային սկավառակում ընդգրկված են նաեւ հայկական այբուբենը, թվերը եւ ամենագործածական բառերն ու արտահայտությունները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Ագաթ»-ի ղեկավար Կարինե Գրիգորյանը, բառարանը պատրաստելու անհրաժեշտությունը մեծ էր՝ հաշվի առնելով, այն, որ միայն Գյումրիում կա լսողական խնդիրներ ունեցող ավելի քան 200 երիտասարդ, որոնցից քչերը հնարավորություն ունեն հաճախելու Երեւանում գործող հատուկ դպրոց: «Սովորելով հայկական ժեստերի լեզուն`նրանք հնարավորություն են ստանում շփվելու միմյանց հետ: Այս բառարանը մեր կողմից սիրով կտրամադրվի այն բոլոր կառույցներին եւ անձանց, ովքեր դրա կարիքն ունեն»,-նշեց Կ. Գրիգորյանը: Ավելացնենք, որ բառարանի փորձագետը «Խոսող ձեռքեր» գրքի հեղինակ՝ Զուբեյդա Մելիքյանն է:

Դիտվել է 1508 անգամ:
Print Friendly

Leave a Reply