ԿԲ նախագահը կմասնակցի «Ռումինիայի ազգային բանկը 130 տարեկան. հայացք ապագային» համաժողովին

Պաշտոնական, Օրվա լուր | | September 3, 2010 12:26

ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանն այսօր մեկնեց Բուխարեստ` մասնակցելու Ռումինիայի ազգային բանկի 130-ամյակին նվիրված միջոցառմանը: Վերջինիս շրջանակներում անցկացվելու է «Ռումինիայի ազգային բանկը 130 տարեկան. հայացք ապագային» համաժողովը, որի ընթացքում քննարկվելու են հետևյալ թեմաները. «Գնաճի նպատակադրումը և նոր գլոբալ ճգնաժամի համատեքստը. դասեր և մարտահրավերներ», «Ֆինանսական կայունության նոր հեռանկարները» և «Զարգացող շուկաներ. երկարաժամկետ աճի աջակիցնե՞ր, թե՞ խոչընդոտներ»:

Համաժողովին, ինչպես հաղորդում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը,  ելույթ են ունենալու Չեխիայի ազգային բանկի նախկին նախագահ Զդենեկ Տուման, Լեհաստանի ազգային բանկի նախագահ Մարեկ Բելկան, Թել-Ավիվի համալսարանի պրոֆեսոր Ալեքս Ցուկիերմանը, ինչպես նաև այլ տնտեսագետ գիտնականներ:

Դիտվել է 886 անգամ:
Print Friendly

Leave a Reply