Հայկական հանդբոլը ճիշտ ճանապարհով է ընթանում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | September 3, 2010 12:45

Վանաձորում կազմակերպված հանդբոլի միջազգային մրցաշարում ուշադրության կենտրոնում էԲելառուսի հավաքականի գլխավոր մարզիչ, օլիմպիական խաղերի չմպիոն Յուրի Շևցովը: Նա նշեց, որ Բելառուսում նմանատիպ մի քանի մրցաշար է անցկացվում և ցանկալի կլինի հետագայում դրանց մասնակցեն  նաև Հայաստանի ներկայացուցիչները: Շևցովը հայտնեց, որ Բելառուսի հանդբոլի ֆեդերացիայի նախագահ Վլադիմիր Կանապլյովը բարեկամական կապեր ունի Հայաստանում: «Այդ է պատճառը, որ նա առանց երկմտանքի որոշել է, որ խաղանք այս մրցաշարում: Կարծում եմ, առաջիկայում մեր երկրիների հանդբոլիստների փոխայցելությունները կշարունակվեն և բարեկամական կապերն էլ ավելի կամրապնդվեն: Ինքս առաջին անգամ եմ Հայաստանում, տպավորությունները հիանալի են: Զրուցել եմ Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Գրիգորյանի հետ: Նա քաջահմուտ է հանդբոլի գաղտնիքներին և կարծում եմ, շատ ճիշտ ճանապարհ է ընտրել Հաայստանում հանդբոլը զարգացնելու համար: Այդպիսի մարդկանց կատարած աշխատանքը պետք է գնահատել և նրանց ամենայն աջակցություն ցույց տալ»,-ասաց Շևցովը:

Դիտվել է 1281 անգամ:
Print Friendly

Leave a Reply