Հրդեհներ խոտածածկ տարածքներում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 3, 2010 11:40

Սեպտեմբերի 2-3-ը ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների մասին: Մասնավորապես` Արագածոտնի մարզի Ձորագլուխ գյուղի մոտ այրվել է 5 հա, Փարպի գյուղին հարակից քարհանքի տարածքում` 1000 քմ մակերեսով խոտածածկ տարածք:

Տավուշի մարզի Զորական գյուղի մոտ այրվել է 5 հա, Թովուզ գյուղի մոտ` 7 հա մակերեսով խոտածածկ տարածք:

Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղի մոտ այրվել է 2,8 հա խոտածածկ տարածք եւ 45 ապամոնտաժված փայտյա հենասյուն, մարզի Ֆանտան գյուղի մոտ` 1,5 հա մակերեսով հնձած արտ, Հրազդանի ՀԷԿ-ին հարակից սարալանջին` 1 հա խոտ:

Շիրակի մարզի Հայկավան գյուղում այրվել է 13 հա, Մարմաշեն գյուղում` 1500 քմ մակերեսով խոտածածկ տարածք:

Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղի մոտ այրվել է 1500 քմ, Իջեւան-Սեւքար ավտոճանապարհին` 5 հա, Աբովյան-Ջրաբեր ավտոճանապարհին` 4000 քմ մակերեսով խոտածածկ տարածք, Աշտարակ-Օշական ավտոճանապարհին` 5000 քմ խաղողի անմշակ այգի եւ 2000 քմ խոտ:

Երեւանի “Կարմիր Բլուր” արգելոցին հարակից տարածքում այրվել է 2500 քմ մակերեսով խոտածածկ տարածք ու թփուտներ:

Դեպքերի վայրեր մեկնած հրշեջ-փրկարարների կողմից բոլոր հրդեհները մեկուսացվել են ու մարվել:

Դիտվել է 799 անգամ:
Print Friendly

Leave a Reply