«Բանանցը» հաղթեց բոսնիական թիմին

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | July 10, 2009 14:24

ԲանանցԵրեկ ուշ երեկոյան արտագնա անցկացրած Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում Երևանի «Բանանցը» 1:0 հաշվով հաղթել է բոսնիական «Շիրոկի Բրիեգ» թիմին: Հանդիպման միակ գնդակը 87-րդ րոպեին տանտերերի դարպասն է խփել Արսեն Բալաբեկյանը: Սակայն մեր թիմի համար դա բավարար չէր, որպեսզի դուրս գա հաջորդ փուլ: Բանն այն է, որ մեկ շաբաթ առաջ Երևանում կայացած այս մրցակիցների առաջին խաղում «Բանանցի» ֆուտբոլիստները պարտվել էին 0:2 հաշվով: Այսպիսով, երկու խաղի արդյունքով` պայքարը հաջորդ փուլում կշարունակեն «Շիրոկի Բրիեգի» ներկայացուցիչները:

Դիտվել է 1586 անգամ:
Print Friendly

Leave a Reply