Հրդեհներ Դիլիջանում, Գյումրիում և Սասունիկում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 3, 2010 11:38

Սեպտեմբերի 2-ին, ժամը 13.55-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզում` Դիլիջանի Կամոյի փողոցում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.49-ին, մարվել` 15.30-ին:

Մասամբ այրվել է Գերասիմ Գոգչյանի վարած “ԳԱԶ-66” մակնիշի 57 ՏՏ 797 պետհամարանիշի ավտոմեքենայի խցիկը, թափքում կուտակված 2,5 տոննա խոտը եւ հարակից խանութը` 5 քմ մակերեսով:

Սեպտեմբերի 3-ին, ժամը 03.07-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզում` Գյումրիի Սավոյան փողոցի 25/001 տնակում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.00-ին, մարվել` 05.21-ին:

Ամբողջությամբ այրվել է Մ. Բարիչենկոյին պատկանող բնակելի տնակն իր գույքով` 36 քմ ընդհանուր մակերեսով:

Նույն օրը, ժամը 03.05-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.07-ին, մարվել` 05.07-ին:

Այրվել է Ա. Բզնունուն պատկանող անասնագոմի տանիքը` 32 քմ մակերեսով:

Դիտվել է 792 անգամ:
Print Friendly

Leave a Reply