25-ամյա երիտասարդի ինքնասպանության փորձը կանխվել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | September 3, 2010 11:35
Երեկ ժամը 18.42-ին ոստիկանությունից ահազանգ է ստացվել, որ Երեւանի Տիգրան Մեծ պողոտայի թիվ 32 շենքի տանիքից մի քաղաքացի սպառնում է ինքնասպանություն գործել եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ եւ ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խմբերը:
Ոստիկանների եւ քաղաքացու միջեւ բանակցությունների արդյունքում` տանիքից անվնաս իջեցվել է Երեւանի Մ. Խորենացու փողոցի 4-րդ փակուղու թիվ 25 տան բնակիչ, 1985 թ. ծնված Գ. Տոնոյանը:






Facebook
Tweet This
Email This Post
