Երկուսն էլ վստահ են, որ կհաղթեն

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | September 3, 2010 11:33

Վանաձորում շարունակվող հանդբոլի միջազգային մրցաշարում այսօր Հայաստանի հավաքականը մրցելու է Իրանի ներկայացուցիչների հետ: Երեկ խաղից հետո, երբ հրաժեշտ էինք տալիս մեր երկրի ընտրանու ներկայացուցիչներին, բոլորն էլ մարտականորեն էին տրամադրված և վստահ, որ երկրորդ խաղում հաղթելու են:Ի դեպ, լավատեսորեն են տրամադրված նաև մրցակիցները: Մասնավորապես, Իրանի հանդբոլի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Սեյեդ Մոհամմադը համոզված էր, որ այդ խաղում հաջողությունն իրենց թիմին կուղեկցի: Մարզիչը հայտնեց, որ մրցաշարի բոլոր մասնակից հավաքականներն էլ ուժեղ են: Նա նշեց, որ նախորդ` Վրաստանի հավաքկանի հետ հանդիպման  ժամանակ  Իրանի հավաքականը չի կարողացել դրսևրել իր ներուժը: Թերևս, պատճառն այն է եղել, որ թիմն առաջին խաղն է անցկացրել, պակասել է մրցափորձը:Հայտնվեց, որ նախկինում չէին ուժերը չափել Վրաստանի ընտրանու հետ:Ինչ վերաբերում է Հայաստանի հավաքականի հետ հանդիպմանը, ապա նա նշեց, որ դժվար կլինի մրցելը, քանի որ նրանք սեփական հարկի տակ են հանդես գալու, հարազատ հանդիսականների ներկայությամբ: «Այդուհանդերձ,կասկած չունեմ, որ մեր հավաքականը կհաղթի»,-ասաց Իրանի հավաքականի գլխավոր մարզիչը:

Դիտվել է 1128 անգամ:
Print Friendly

Leave a Reply