Հայաստանում կբացվի հայ-իտալական արվեստի գործերի վերականգնման դպրոց

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | September 3, 2010 11:22

Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության հովանու ներքո հանրապետությունում կբացվի արվեստի գործերի վերականգնման դպրոց: Ինչպես «Արմենպրես»-ին հաղորդեց նախարարության Ժամանակակից արվեստի վարչության պետ Սոնա Հարությունյանը, դպրոցը հնարավորություն կտա բոլորին, նաեւ` բուհերի ուսանողներին, ձեռք բերել գիտելիքներ այդ բնագավառում: Դպրոցի շրջանավարտները կլինեն ճարտարապետական, գեղանկարչական եւ որմնանկարչական աշխատանքների վերականգնման մասնագետներ:

«Մենք մեծ կարիք ունենք նման մասնագետների: Չունենալով վերականգնողներ` մեր հուշարձանները եւ մշակութային աշխատանքները գտնվում են շատ վատ վիճակում, կա մասնագետների մենաշնորհ»,- ասաց Ս. Հարությունյանը` նշելով, որ հայ մասնագետների աշխատանքային մեթոդները հնացած են: Դպրոցը նախատեսվում է բացել գալիք տարի: Այն կլինի հայ- իտալական բարձրագույն դպրոց, ուր կարելի է ընդունվել միջնակարգ կրթության ավարտից հետո, նաեւ սովորել բուհին զուգահեռ: Արդեն պատրաստ է համատեղ պայմանագիրը իտալական կողմի հետ:

Դիտվել է 781 անգամ:
Print Friendly

Leave a Reply