Առանց ԼՂՀ համաձայնության բանակցային գործընթացը չի ավարտվի

ՔԱՂԱՔԱԿԱՆ | | July 10, 2009 14:22

Մովսես ՀակոբյանԵթե ԼՂ հակամարտության բանակացություններում քննարկվում է Արցախի ժողովրդի հարցը, ապա այն պետք է լուծվի վերջիններիս մասնակցությամբ. համոզած է ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը:

«Քանի դեռ բանակցային գործընթացում ԼՂ-ն բացակայում է, ապա այն դեռևս հեռու է ավարտվելուց: Բանակցություններում Հայատանն արտահայտում է իր կարծիքը, իսկ դրանք կավարտվեն, եթե մենք համաձայն լինենք»,-ԼՂ Այեգստան գյուղում տեղակայված ռազմամարզական ճամբարում ասել է ԼՂ պաշտպանության նախարարը: Նա նաև նշել է, որ ԼՂ-ն ունի հակամարտության լուծման իր տարբերակը, որն էլ պարբերաբար ներկայացվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին:

Ադրբեջանի կողմից անընդհատ հնչող ռազմատենչ հայտարարություններին Հակոբյանը վերաբերում է նորմալ, ինչպես հակառակորդ երկրի ղեկավարության հայտարարությունների: «Չեմ կարծում, որ Ադրբեջանի կողմից հնչող հայտարարությունները մեզ համար պետք է հիմք հանդիսանան` որևէ մի գործողություն կատարելու համար»,- ասել է Հակոբյանը:

Ըստ նրա` ԼՂ պաշտպանության նախարարությունը պատրաստ է Ադրբեջանի հետ համատեղ համաձայնություն ձեռք բերել` շփման գծից դիպուկահարների դուրս բերման վերաբերյալ: «Այս առումով ադրբեջանցիների կողմից անընդհատ հնչող պատրաստակամությունները լոկ հայտարարություններ են, որոնք չեն կատարվում: Արդեն մի քանի անգամ շփման գծում կատարվող մոնիտորինգները խափանվել են հենց Ադրբեջանի կողմից»,-նկատել է Հակոբյանը:

Պատասխանելով տարածքների վերադարձման խոսակցությունների վերաբերյալ հարցին` նախարարն ասել է, որ Լեռնային Ղարաբաղից որևէ մի պետություն տարածք չի պահանջում: «ԼՂ-ից տարածքների վերադարձման հայտ ներկայացնող որևէ երկիր գոյություն չունի: Ադրբեջանը ցանկանում է ողջ Լեռնային Ղարաբաղը: Եվ մենք չենք պատրաստվում որևէ մեկին տարածք վերադարձնել»-ասել է նա:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Հակոբյանն ասել է ,որ հակառակորդին խաղաղություն պարտադրողը Լեռնային Ղարաբաղի Զինված ուժերն են: «Այս 15 տարիների ընթացքում մենք ոչ մի անգամ թույլ չենք տվել հակառակորդին գերակայություն ստանալ սահմանների առաջին գծում թե’ ռազմական և թե’ հոգեբանական առումով: ԼՂ ԶՈՒ-ը պատրաստ են կատարելու իրենց առջև դրված պարտականությունները և ԼՂ ՊՆ-ն ունի այն բոլոր հնարավորությունները, որպեսզի պաշտպանի սեփական ժողովրդի անվտանգությունը»,- ասել է նա :

Դիտվել է 1373 անգամ:
Print Friendly

Leave a Reply