Վրաստան կայցելեն Միխայիլ Գորբաչովը, Քոնդոլիզա Ռայսը եւ քաղաքական հայտնի այլ գործիչներ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | September 2, 2010 18:49
Աշխարհի ղեկավարների միջազգային սիմպոզիումի շրջանակներում սեպտեմբերի սկզբին Վրաստան կայցելեն ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը, ԽՍՀՄ-ի նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը, ԱՄՆ-ի պաշտպանության նախկին նախարար Ուիլյամ Փերրին եւ քաղաքական հայտնի այլ գործիչներ: Ինչպես հաղորդել Է «Իմեդի» հեռուստաընկերությունը, սիմպոզիումի մասնակիցները Վրաստան կժամանեն սեպտեմբերի 6-ին: Սիմպոզիումն արդեն սկսվել Է օգոստոսի 30-ին եւ մինչեւ սեպտեմբերի 15-ը կշարունակվի այլ երկրներում:
Մասնավորապես, միջոցառման ժամանակացույցի համաձայն՝ այն արդեն ընթանում Է Մոսկվայում, որտեղից կտեղափոխվի Թուրքիա, իսկ այնուհետեւ՝ Վրաստան: Ծրագրվում Է, որ աշխարհի լիդերները սիմպոզիումը կշարունակեն Ադրբեջանում, Ռուսաստանում եւ Ուկրաինայում: Սիմպոզիումի թեման Է՝ «Գլոբալ մարտահրավերները հետխորհրդային տարածքում»:






Facebook
Tweet This
Email This Post
