Սաուդցի 6 քույրեր դատի են տվել հորը` մեղադրելով իրենց` տանը մնալու մեջ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 2, 2010 16:13

Հայրիշխանական Սաուդյան Արաբիայում ամուսնու եւ հոր խոսքը նրա ընտանիքի համար օրենք Է: Կինն ու դուստրերը չեն համարձակվում չհնազանդվել հորը եւ պարտավոր են ամեն ինչում, այդ թվում եւ ամուսության հարցերում, խստիվ կատարել նրա կամքը: Այս ասպեկտն առանձնակի նշանակություն ունի ընտանիքի համար, քանի որ ոչ թե աղջիկն ինքը, այլ հայրն Է որոշում՝ ում հետ ամուսնացնել դստերը՝ ելնելով կլանային, ֆինանսական եւ այլ հեռանկարային նկատառումներից: Սակայն ոչ միշտ Է հոր կամքը հիմնվում առողջ մտածողության վրա:

Ինչպես հաղորդել Է սաուդյան «Ուկազ» թերթը, Մեդինա քաղաքի դատարանը ձեռնամուխ Է եղել ոչ այնքան սովորական գործի քննության. վեց քույրեր հայց են ներկայացրել իրենց հոր դեմ, որի մեղքով նրանք մինչ այժմ, լինելով 30 տարեկան, տանն են մնացել: Ինչպես պարզվել Է, հայրը մերժել Է բոլոր պոտենցիալ փեսացուներին, որոնք նշանվելու առաջարկներ են արել, դա բացատրելով նրանով, որ ինքը մարդու տալու աղջիկ չունի:

Հուսահատված աղջիկները օգնության համար դիմել են դատարան: Դատավորը, լսելով աղջիկներին, դատարան Է կանչել նրանց հորը: Թերթը չի նշել հոր նման պահվածքի դրդապատճառները: Հայտնի Է միայն, որ այսուհետեւ անձամբ դատավորն Է որոշելու, թե ում հետ կարող են ամուսնանալ աղջիկները:

Դիտվել է 811 անգամ:
Print Friendly

Leave a Reply