Հրդեհն Ադրբեջանի սահմանամերձ տարածքներից անցել է Տավուշ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 2, 2010 15:11

Տավուշի մարզի Աչաջուր գյուղի Խունամ հանդամասում սեպտեմբերի 1-ին հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել հրշեջ ջոկատի մեկ մարտական հաշվարկ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչությունից, պարզվել է, Ադրբեջանի սահմանամերձ տարածքներում վառվել են հնձած արտեր, եւ կրակը տարածվել է դեպի հայկական տարածք, որի արդյունքում հրդեհվել է մոտ 15 հեկտար` հիմնականում խոտհարք:

Կրակը մարվել է մոտ հինգ ժամ հետո` սեպտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը, ժամը 2:50-ին: Երեկ հրդեհ է բռնկվել նաեւ Իջեւանի Գյոգչի հանդամասում: Այստեղ 2000 քմ տարածքի վրա վառվել են թփուտներ ու մացառուտներ: Ըստ Տավուշի մարզային փրկարարական վարչության` ճանապարհը հրշեջ մեքենայի համար եղել է անանցանելի, եւ հրշեջ մարտական հաշվարկը դեպքի վայր է հասել փրկարարական մեքենայով: Կրակը մարվել է ձեռքով:

Դիտվել է 1086 անգամ:
Print Friendly

Leave a Reply