Պարենամթերքի համաշխարհային գները հուլիս-օգոստոսին աճել են 5 տոկոսով
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | September 2, 2010 15:01
ՄԱԿ-ի պարենավորման եւ գյուղատնտեսական կազմակերպությունը (FAO) հայտարարել Է, որ պարենամթերքի համաշխարհային գները վերջին երկու տարվա ընթացքում հասել են ամենաբարձր մակարդակին: FAO-ի փորձագետների կարծիքով՝ գյուղատնտեսական արտադրանքի արժեքի աճը մասնակիորեն բացատրվում Է Ռուսաստանում տիրող երաշտով եւ Մոսկվայի կողմից հացահատիկի արտահանման վրա սահմանված արգելքով:
Այդ մասին հինգշաբթի հաղորդել Է բրիտանական Բի Բի Սի հեռուստառադիոհաղորդիչ կորպորացիան: Հռոմում հաստատված միջազգային կազմակերպությունը պնդում Է, որ հուլիսից օգոստոս ընկած ժամանակաշրջանում պարենամթերքի գների ինդեքսը աճել Է 5 տոկոսով: Դրա հետ մեկտեղ այն դեռեւս 38 տոկոսով ցածր Է իր ռեկորդային բարձրակետից, որը գրանցվեց 2008 թվականի գարնանը: FAO-ն գտնում Է, որ երկու տարի առաջ պարենամթերքի գների ցատկը հրահրված Էր նավթի ռեկորդային գնով, կենսավառելիքի բարձր պահանջարկով, ինչպես նաեւ 1982 թվականից ի վեր գյուղատնտեսական պաշարի ամենացածր մակարդակով:






Facebook
Tweet This
Email This Post
