Այս տարի օձի խայթոցի 75 դեպք է գրանցվել

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | September 2, 2010 14:48

Այս տարի  օգոստոսի 31-ի դրությամբ, արձանագրվել է օձի խայթոցի 75 դեպք. այս մասին հաղորդում է առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության  բաժինը:

Տուժածներից 73-ը հիվանդանոցներից դուրս է գրվել լավացումով: Երկուսի կյանքը չի հաջողվել փրկել:

Օձի խայթոցների թվով առաջատարը Արարատի մարզն է. այստեղ արձանագրվել է խայթոցի 19 դեպք: Հաջորդում են Արմավիրի և Սյունիքի մարզերը խայթոցի 14 և 10 դեպքերով: Երևանում արձանագրվել է օձի խայթոցի 3 դեպք, իսկ Շիրակի և Գեղարքունիքի մարզերում խայթոցի դեպքեր չեն եղել:

Դիտվել է 1117 անգամ:
Print Friendly

Leave a Reply