ԱՄՆ-ի ծովափին մոտեցող «Էռլ» փոթորիկն ուժգնանում Է, տարհանվել Է 30 հազար մարդ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 2, 2010 14:38

ԱՄՆ-ի ծովափին մոտեցող «Էռլ» փոթորիկն ուժգնանում Է, տարհանվել Է 30 հազար մարդ: ԻՆչպես չորեքշաբթի երեկոյան հայտնել են Մայամիի (Ֆլորիդայի նահանգ) փոթորիկների դիտարկման ազգային կենտրոնի մասնագետները, ցիկլոնի քամու արագությունը հասել Է ժամում 220 կիլոմետրի, ինչը համապատասխանում Է վտանգի չորրորդ՝ նախավերջին կատեգորիային: Երբ քամու արագությունը հասնի ժամում 249 կիլոմետրի, փոթորիկը կդասվի հինգերորդ կատեգորիային:

Մասնագետները հիշեցնում են, որ հենց այդ կատեգորիային Էր համապատասխանում մահաբեր «Կատրինա» փոթորիկը, որը 2005 թվականին գրեթե 2 հազար մարդու կյանք խլեց Նոր Օռլեանում (Լուիզիանայի նահանգ): Օդերեւութաբանները նշում են, որ «Էռլ»-ը, չնայած այն բանին, որ այն ավելի թույլ Է, նույնպես հսկայական վտանգ Է ներկայացնում մարդկանց համար: Ինչպես սպասվում Է, փոթորիկն ԱՄՆ-ի ափերին կհարվածի արդեն տեղական ժամանակով այսօր երեկոյան: Դա տեղի կունենա Հատերաս հրվանդանի շրջանում (Հյուսիսային Կարոլինայի նահանգ): Հյուսիսային Կարոլինայի, Վիրջինիայի եւ Մերիլենդի նահանգապետները չորեքշաբթի արտակարգ դրություն են հայտարարել իրենց նահանգներում:

Դիտվել է 915 անգամ:
Print Friendly

Leave a Reply