Ճգնաժամից տուժել է նաև «Երևան ջուր»-ը. խիստ նվազել է արտադրական ընկերությունների ջրի սպառումը

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | July 10, 2009 15:31

«Երևան ջուր» ընկերության տեղեկացմամբ`  ֆինանսատնտեսական ճգնաժամով պայմանավորված` խիստ  նվազել է արտադրական ընկերությունների ջրի սպառումը. միայն «Նաիրիտ»ընկերության կողմից ջրի  սպառումը  «Երևան ջուր»-ի`արտադրական ձեռնարկություններին տրամադրած ընդհանուր ջրի ծավալի 30 տոկոսն է կազմում, բայց հիմա այս ցուցանիշը հասել է մոտ 10-ի:

Անդրադառնալով ջրի թանկացմանը (1 խմ ջրի դիմաց 172.8 դրամի փոխարեն հուլիսի 8-ից  բաժանոդները կվճարեն 181 դրամ)` «Երևան Ջուր» ընկերությունն այսօր տեղեկացրեց, որ  սակագնի բարձրացման պահանջը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը բավարարել էր դեռ հունիսի 8-ին:

Գների թանկացումից հետո «Երևան ջուր»-ը որոշել է, որ  մինչև հուլիսի 8-ը ծախսած ջրի համար բնակիչները կվճարեն 172.8 դրամ, իսկ մնացած օրերի համար` 181 դրամ: Ջրաչափ չտեղադրած բաժանորդների ծախսը հուլիսի 1-7-ի համար կհաշվարկվի նախորդ սակագնով, իսկ հաջորդ 24 օրերի համար` նորով:

Բաժանորդների սպասարկման որակի բարձրացման նպատակով «Երևան Ջուր»-ը  Երևանում կբացի 5 սպասարկման կենտրոն` սպառողների հետ անմիջականորեն հաղորդակցվելու և առկա խնդիրները լուծելու համար:

Ընկերության առևտրային տնօրեն Գագիկ Մարգարյանն ասում է, որ մինչ օրս սպասարկող օպերատորները բազմաբնակարան շենքերում, առանձնատներում հայտանաբերում են ապօրինություններ, որի ժամանակ բնակիչներին տուգանում են: Իսկ ապօրինությունների նվազման միտում ընկերությունում դեռ չեն արձանագրում: Դեպքեր են լինում, երբ գործին «խառնվում է» դատարանը: Մարգարյանը կոչ արեց բնակչությանը զերծ մնալ նմանատիպ քայլերից. «Վերջիվերջո բոլորն օրինական դաշտ են գալու: Մենք կբարելավենք մեր քաղաքի ջրամատակարարման շարունակականությունը, որակը, հուսալիությունը»:

Դիտվել է 1306 անգամ:
Print Friendly

Leave a Reply