Թաղման ծիսակարգն ու հայկական ընկալումը

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | September 2, 2010 13:37

Ահարոն Ադիբեկյան, տեր Շմավոն քահանա Ղևոնդյան

Մեր գերեզմանները մահացած փողեր են, որ ծախսվում են անիմաստ մրցակցության արդյուքնում. այսօր լրագրողներին ասաց «Սոցիոմետր» կենտրոնի նախագահ Ահարոն Ադիբեկյանը:

Ադիբեկյանը թաղման ծիսակարգի և գերեզմանների կառուցման համար ծախսված գումարների ծավալները բացատրում է մարդկանց սոցիալական դիրքով: «Մարդը ինչ-որ մղումներ ունի. ընկերական շրջապատ և այլն,- ասում է նա,- այդ մղումներից մեկն էլ փառքն է: Ո՞նց է դա արտահայտվում. Նա անում է  ճոխ հարսանիք, թաղում ու ծնունդ: Նա ցուցադրում է այն  կարողությունները, որը վաստակել է, բայց չի կարողանում  որակապես ծախսի»:Ա

Սոցիոլոգն ասում է, որ մեծահարուստների գերեզմանները հիշեցնում են դամբարաններ ու զբաղեցնում են 48 քմ մակերեոսվ տարածք, որը խոսում է նրանց ինքնահստատման ձևերից մեկն է:

«Մի անգամ մի մի պաշտոնյայի հարցրեցի, թե ինչով ես տարբերվում քո տան առաջին հարկի մի հավաքաքարից,- ասում  է նա,- ոչ մի բանով, երկուսի սեղանին էլ նույն լափն է, տարբերությունը քանակի մեջ է: Եթե դու կարողանաս որակ ձևավորես ու սեղանին դնես ոչ թե 10 կիլո բաստուրմա, այլ ասենք 500 դոլար արժողությամբ կոլիբրի սարքած սուոս,  ես կհասկանայի»:

Թաղման բյուրոյի տնօրենի օգնական Գաբրիել Գաբիկյանն ասաց, որ այսօր պետության կողմից գերեզմանի համար սահմանված է 12 քմ մակերեսով տարածք, իսկ մեկ անձի համար՝ 2.5 քմ, որը տրամադրվում է անվճար:

Պետք է բժշկի տված տեղեկանքի վրա ԶԱԳՍ-ից հանել մահվան վկայական, որից հետո Թաղման բյուրոյում կատարել 26.900 դրամ պետական մուծում՝ գերեզմանի փոսը փորելու համար:

Տեր Շմավոն քահանա Ղևոնդյանը ասաց, որ մարդու մահվանից հետո տան արտացոլող մակերեսները շորով ծածկելը սնոտիապաշտություն է ու քրիստոնեական դավանաբանության հետ ոչ մի կապ չունի: «Դա հեթանոսական շրջանից մնացած սովորույթ է, որն, իբր, նշանակում է, թե հայելիները կարող են գերել ննջեցյալի հոգին,- ասաց նա,- սնոտիապաշտություն է նաև տան ժամացույցի սլաքները մահվան ժամի վրա կանգնեցնելը»:

Եկեղեցու սպասավորը նշեց, որ հանգուցյալը սենյակում պետք է դրվի դեմքով դեպի Արևելք՝ ձեռքերը խաչաձև ծալված, որովհետև Դրախտն Արևելքում է, որտեղից արտաքսվեց մարդն ու որտեղ էլ ակնկալում է գնալ ննջեցյալը:

Թաղման օրը կանանց գերեզման չգնալը նույնպես ունի քրչիստոնեկան դավաբանական բացատրություն: «Դա ոչ մի սոցիալակն կամ գենդերային անհավասարություն չի ենթադրում,- ասաց քահանան,- քրիստոնության մեջ կանանց դերը մի փոքր այլ է, որովհետև սկզբից Աստված ստեղծեց Ադամին, ապա նրա կողից՝ Եվային: Սկզբից տղամարդիկն են օրհնություն ստանում ու խաչը համբուրում, ապա կանայք»:

Դիտվել է 964 անգամ:
Print Friendly

Leave a Reply