ԼՂՀ-ն տոնում է 19-րդ տարեդարձը

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 2, 2010 13:40

Այսօր լրանում է ԼՂՀ հռչակման 19-րդ տարեդարձը:

1991թ. սեպտեմբերի 2-ին ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային Խորհրդի, Շահումյանի շրջանային Խորհրդի և բոլոր մակարդակների Խորհուրդների պատգամավորների համատեղ նստաշրջանը ընդունեց հռչակագիր ԼՂՀ հռչակման և նրա պետական իշխանության ու կառավարման ժամանակավոր մարմինների ձևավորման մասին:

Այդ օրվանից սկսվեց Արցախի` որպես անկախ և ինքնիշխան պետության ժամանակակից պատմությունը:

Հռչակագրի հիման վրա ստեղծվեց Կենտրոնական ընտրական հանձնաժողով, որն          1991 թ.   դեկտեմբերի 10-ին անցկացրեց համաժողովրդական հանրաքվե, որով ԼՂՀ-ն հռչակվեց որպես անկախ պետություն. հանրաքվեին մասնակցած քաղաքացիների 99,89 տոկոսը կողմ էր արտահայտվել ԼՂ անկախության հռչակմանը:

Դիտվել է 1633 անգամ:
Print Friendly

Leave a Reply