2010 թ. սպասվում է տնտեսության 1-1,5 տոկոս աճ

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | July 10, 2009 14:16

Տիգրան Դավթյանֆինանսների նախարարության հավստիացմամբ`ընթացիկ տարվա երկրորդ կիսամյակում Հայաստանում սպասվում է կայունացում: «Դա չի նշանակում, որ ճգնաժամը կհաղթահարվի կամ տնտեսությունում աճ կարձանագրվի,- այսօր ասաց ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը,- պարզապես ապասումներ ունենք, որ արձանագրված կայունացման միտումները կշարունակվեն մինչև տարվա վերջ: Իսկ 2010թ. համար մենք կանխատեսում ենք մոտ 1-1.5 տոկոս չափով աճ»:

Ճգնաժամն առաջին հերթին հարվածեց տնտեսությանը, որն իր ազդեցությունն ունեցավ հարկահավաքման ծավալների վրա: Սակայն 2009թ. համար 940 մլրդ դրամ հաստատված բյուջեում կառավարությունը սեկվեստր չի նախատեսում (բյուջեի ծախսային մասի կրճատում), որի հետևանքով էլ մեծանում է բյուջեի դեֆիցիտը: «ԱԺ-ն հավանություն է տվել բյուջեի դեֆիցիտը հասցնել մինչև 7 տոկոս(նախկինում այն չի գերազանցել 3 տոկոսը)»,- ասաց նախարարը:

Ըստ Դավթյանի՝ ճգնաժամային իրավիճակներում սխալ է գնալ սեկվեստրի, քանի որ բյուջեով նախատեսված ծախսերը, սոցիալական ոլորտին սպասարկելուց բացի, ուղղված են տնտեսության զարգացմանը: Հետևաբար այդ ծախսերի կրճատումն ավելի կխորացնի տնտեսական անկումը:

Բյուջեի դեֆիցիտի փակմանն ուղղված 4 ուղղություններից`ՀԲ, Ասիական զարգացման բանկ, Արժույթի միջազգային հիմնդրամ, Ռուսաստան, ներգրաված միջոցները`  ընդհանուր 1 մլրդ դոլար գումարով, նախատեսված է ուղղել ոչ միայն այս, այլև 2010թ. բյուջեի դեֆիցիտին:

Հակաճգնաժամային միջոցառումների շրջանակներում պետությունը մեծացնում է տնտեսության մեջ ակտիվ մասնակցությունը, ինչն այլ պայմաններում շատ փոքր է:

«Դա, մասնավորապես արտահայտվում է տնտեսության զարգացմանն ուղղված ֆինանսական աջակցությամբ,- ասում է ֆինանսների նախարարը,- մենք ԿԲ-ին կից ստեղծել ենք Կայունացման հիմնադրամ՝ հակաճգնաժամային միջոցառումներ ֆինանսավորելու համար, ՀԲ-ից ստացված վարկից 50մլն դոլար ԿԲ-ի միջոցով ուղղվել են առևտրային բանկեր՝ վարկավորելու փոքր ու միջին բիզնեսը, ինչպես նաև 60մլրդ դրամ նորից ԿԲ-ի միջոցով ուղղել ենք տնտեսության տաբեր ոլորտները զարգացնելու համար»:

Դավթյանն ասում է, որ արդեն իսկ բարելավվել է հարկահավաքման վարչարարությունը, քանի որ մայիսին հավաքագրվել է 38մլրդ դրամ, իսկ հունիսին՝ 43մլրդ դրամ: Հուլիսի 10 օրերի դրությամբ՝ հունիսի նկատմամբ, նույնպես աճ է արձանագրվել:

Դիտվել է 1245 անգամ:
Print Friendly

Leave a Reply