Օբամա. ԱՄՆ-ը հանդես Է գալիս պաղեստինյան պետության ստեղծման օգտին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 2, 2010 12:45

ԱՄՆ-ը հանդես Է Մերձավոր Արեւելքի հակամարտությունը անկախ պաղեստինյան պետության ստեղծման եւ Իսրայելի հետ նրա խաղաղ գոյակցության հիման վրա կարգավորելու օգտին: Այդ մասին, ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, չորեքշաբթի երեկոյան հայտարարել Է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Պաղեստինյան ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբասի, Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի, Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքի եւ Հորդանանի Աբդալլա Երկրորդ թագավորի հետ կայացած հանդիպումից հետո:

Այդ կոնսուլտացիաները տեղի են ունեցել այսօր Վաշինգտոնում պաշտոնապես վերսկսվող պաղեստինա-իսրայելական ուղղակի բանակցությունների նախօրյակին: Ինչպես ընդգծել Է Օբաման, ԱՄՆ-ը հանդես Է գալիս հօգուտ այն բանի, որ ուղղակի երկխոսության ընթացքում լուծվեն պաղեստինցիների ու իսրայելացիների միջեւ առկա բոլոր հարցերը, ինչը թույլ կտա հասնել պաղեստինյան պետության ստեղծմանը: Վաշինգտոնում համոզված են, որ Մերձավոր Արեւելքում կայուն խաղաղության հասնելու միակ ճանապարհը պաղեստինա-իսրայելական բանակցություններն են, հավելել Է ԱՄՆ-ի նախագահը:

Դիտվել է 1164 անգամ:
Print Friendly

Leave a Reply