Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի հանրապետության անկախության տոնի առթիվ

Պաշտոնական, Օրվա լուր | | September 2, 2010 11:53

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի հանրապետության անկախության տոնի առթիվ: Շնորհավորական  ուղերձում ասված է.

-Սիրելի հայրենակիցներ

Ի սրտե շնորհավորում եմ ձեզ մեր պետական տոնի` Արցախի Հանրապետության օրվա առթիվ:

Այս տոնը թանկ ու հիշարժան է բոլոր արցախցիների համար, որովհետեւ յուրաքանչյուրն իր անձնական ավանդն ունի մեր անկախ պետականության կայացման ու զարգացման գործում: Իհարկե, մենք դեռեւս շատ անելիքներ ունենք թե արտաքին քաղաքական եւ թե սոցիալ-տնտեսական դաշտում: Բայց մի բան հստակ է ու անփոփոխ. Արցախի ժողովուրդն ու իշխանությունները հաստատակամ են ու անսասան ազգային նպատակների իրականացման մեջ եւ կանեն հնարավորը Արցախի Հանրապետության պայծառ ու լուսավոր ապագայի կերտման համար:

Հայրենիքը միշտ վառ է պահում իր զավակների հիշատակը, ովքեր սեփական կյանքն են զոհաբերել հանուն ազատ ու անկախ Արցախի: Հավե~րժ փառք ու պատիվ մեր նահատակներին:

Սեպտեմբերի 2-ը տոն է նաեւ մեր հայրենակիցների համար` Հայաստանում եւ Սփյուռքում, ում միացյալ ջանքերով այսօր կանգուն է հայոց հինավուրց Արցախը եւ շարունակում է ծաղկել ու բարգավաճել:

Թանկագին հայրենակիցներ, կրկին շնորհավորում եմ բոլորիս այս կարեւորագույն տոնի առթիվ եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու ամենայն բարիք:

Դիտվել է 1017 անգամ:
Print Friendly

Leave a Reply