Այրվել է 2 հազար հակ անասնակեր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 2, 2010 11:39

Սեպտեմբերի 1-ին բազմաթիվ ահազանգեր են ստացվել մայրաքաղաքի եւ հանրապետության մի շարք մարզերի խոտածածկ եւ անտառային տարածքներում բռնկված հրդեհների մասին: Մասնավորապես Երեւանի` Մ. Մելիքյան 5 հասցեին հարակից տարածքում այրվել է 800 քմ. խոտ, Ներքին Շենգավիթ 6/26 հասցեին հարակից տարածքում` 500 քմ., Դավթաշեն 4-րդ թաղամաս 15 հասցեին հարակից տարածքում` 1000 քմ., Արտաշիսյան 2-րդ նրբանցք 14 հասցեին հարակից տարածքում` 1 հա (դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ), Եռաբլուրի տարածքում` 2000 քմ., Սարալանջի փողոցի վերջնամասում` 8000 քմ. (դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ) մակերեսով խոտ:

Հրդեհներ են բռնկվել նաեւ` Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Այգեստան թաղամասում. այրվել է 5 հա խոտ, Կոտայքի մարզի` Եղվարդ քաղաքի գերեզմանատանը հարակից տարածքում` 3000 քմ. խոտ, Հրազդան քաղաքի Բանավան թաղամասում` 1000 քմ.  խոտ, Կապուտան գյուղում` 4 հա հնձած ցորենի դաշտ եւ 8000 քմ. խոտ, Զովունի գյուղում` 8 հա խոտ, Եղվարդ-Երեւան ավտոճանապարհի 5-րդ կիլոմետրին հարակից տարածքում` 2 հա հնձած ցորենի դաշտ եւ 7000 քմ. խաղողի այգի, Վայոց ձորի մարզի` Ջերմուկ քաղաքի մերձակայքում գտնվող ”Այդարասի” կոչվող հանդամասում` 20 հա խոտ (դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը), Կետչուտի ջրամբարին հարակից տարածքում` 5 հա անտառային տարածք (դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ եւ մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը), Տավուշի մարզի Իջեւան քաղաքի մերձակայքում` 2000 քմ խոտ եւ թփուտ, Վերին Կարմիր աղբյուր գյուղում` 4 հա խոտ, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Մուղնի թաղամասում` 2,5 հա խոտ, Շիրակի մարզի Բայանդուր գյուղում` 5 հա խոտ, Արմավիրի մարզի Արեւաշատ գյուղում` 5000 քմ. խոտ, Արարատի մարզի Նորաբաց գյուղում` 4000 քմ. մակերեսով խոտ:

Դեպքերի վայրեր մեկնած հրշեջ-փրկարարների կողմից հրդեհները մեկուսացվել են եւ արագորեն մարվել:

Երեկ  ժամը 15.14-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Բուրաստան գյուղում:

Ժամը 15.16-ին դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.00-ին, մարվել` ժամը 16.53-ին:

Այրվել է Մ. Շահբազյանին պատկանող տան բակում պահեստավորված 200 հակ անասնակերը:

Նմանատիպ ահազանգեր են ստացվել նաեւ Արագածոտնի մարզի Հարթավան (դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ), Արմավիրի մարզի Այգեգյուղ (դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ), Շիրակի մարզի Շիրակավան եւ Հայկասար գյուղերից:

Այրվել է համապատասխանաբար` 600, 500 եւ 700-ական հակ անասնակեր:

Դիտվել է 1291 անգամ:
Print Friendly

Leave a Reply