Նախագահ Սարգսյանն Ավան վարչական շրջանում ներկա է գտնվել Հայաստանի ֆուտբոլի ակադեմիայի բացման արարողությանը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | September 1, 2010 21:23

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մայրաքաղաքի Ավան վարչական շրջանում ներկա է գտնվել Հայաստանի ֆուտբոլի ակադեմիայի բացման արարողությանը:

Հայաստանի հետ սպորտի բնագավառում համագործակցության ամրապնդման, Հայաստանի Հանրապետությունում մանկապատանեկան ֆուտբոլի զարգացմանը մեծապես նպաստելու համար` ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Ֆրանսուա Պլատինին Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով պարգեւատրվել է “Պատվո շքանշանով”: Հանրապետության ղեկավարը պարգեւը ՈՒԵՖԱ-ի նախագահին է հանձնել ֆուտբոլի ակադեմիայի բացման արարողության ընթացքում:

Նախագահ Սարգսյանն Ավան վարչական շրջանում մասնակցել է նաեւ Գրիգոր Նարեկացու “Մատյան ողբերգության”-ը նվիրված “Նարեկ” հուշարձանի բացման արարողությանը: Նարեկացի թաղամասի այգում գտնվող հուշարձանի կառուցապատումն ու բարեկարգումն սկսվել է 2009թ.` թաղամասի ներբակային ապօրինաբար զբաղեցված հողամասերի եւ ավտոտնակների տեղում:

Դիտվել է 1922 անգամ:
Print Friendly

Leave a Reply