Մեկնարկից մեկ օր առաջ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | September 1, 2010 17:16

Վանաձորի մարզապալատը, որը նախկինում մրցավայր է հանդիսացել տարբեր մարզաձևերի ներկայացուցիչների համար, սեպտեմբերի 2-ին կդառնա ևս մեկ ուշագրավ իրադարձության վայր: Այն կհյուընկալի «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» հանդբոլի միջազգային մրցաշարի մասնակիցներին` Հայաստանի, Իրանի, Վրաստանի, Բելառուսի հավաքականներին: Մրցաշարի բացման հանդիսավոր արարողությունը կկազմակերպվի սեպտեմբրի  2-ին ժամը 15:00-ին, որից հետո կկայանան Վրաստան- Իրան և Հայաստան-Բելառուս հանդիպումները: Առաջինը մրցվայր է ժամանել  Հայաստանի հավաքականը, որն ուժեղացրել են Ֆրանսիայի տարբեր թիմերում խաղացող մեր  ինը հայրենակիցները: Ի դեպ, մինչև  Վանաձոր  հասնելը նրանք եղել են Էջմիածնում, Խոր Վիրապում, Սևանում, ծաղիկներ դրել Ծիծեռնակաբերդում կառուցված Եղեռնի զոհերի հուշարձանին: Իսկ այսօր գիշերով մրցավայր հասավ Իրանի հավաքականը: Մեր հարևանները տեխնիկական դժվարությունների պատաճառով չէին կարողացել ինքնաթիռով գալ: Եվ նրանց ճանապարհորդությունը հոգնեցուցիչ էր ստացվել: Շուրջ տասնհինգ ժամ նրանք ավտոբուսում էին անցկացրել, մինչև հասել էին Հայաստանի մայրաքաղաք: Երևանում Իրանցի հանդբոլիստները շատ հոգնած էին, նաև քաղցած: Սակայն հյուրընկալողներն անմիջապես լուծեցին նրանց քաղցն արագորեն հագուրդ տալու խնդիրը: Իսկ հյուրասիրությունից հետո, արդեն  ժամը  12 -ն անց, նրանք ճանապարհ ընկան դեպի Վանաձոր: Այսօր առավոտյան իրանցիները նախաճաշից հետո ուղևորվեցին Վանաձորի մարզապալատ և հետևեցին Հայաստանի հավաքականի պարապմունքին: Ընդ որոմ, հյուրերն դա անում էին ամենայն ուշադրությամբ և շարունակ հարցեր էին ուղղում իրենց ուղեկցող հայ թարգմանչուհուն, հետքրքրվում, թե՞ արդյոք Հայաստանի հավաքականի բոլոր խաղացողները հայեր են: Հետո պարապմունք անցկացրին իրանցիները:Ի դեպ, թիմի կորիզն են կազմում Քերման քաղաքի բրնձի խոշոր ձեռնարկության հանդբոլի ակումբի խաղացողները: Այդ թիմը  ներկայումս Իրանի առջնությունում երկրորդ տեղում է, այսինքն այն ուժեղ է:  Ի դեպ, հյուրերը շտապելուց մոռացել էին իրենց հետ Հայաստան գնդակներ բերել: Մեր երկրի հանդբոլի  ֆեդերացիայի փոխնախագահ Հարություն Մելքոնյանն ասաց, որ դրա համար նրանք չմտահոգվեն և այդպիսով հարցը շատ արագ կարգավորվեց: Ի դեպ, հյուրերը ցանկություն հայտնեցեին պարապմունքից հետո սուզվել լողավազանում, և այդ հարցն էլ լուծվեց: Իսկ մարզասրահում նախապատրաստական վերջին աշխատնաքներն են կատարվում: Վերանորոգված, ներկված դահլիճում փակցվել են մասնակից երկրների դրոշներ, գովազդային ցուցապաստառներ, սարքավորվել են մրցումների մամուլի կենտրոնը, քարտուղարության հարկաբաժինը և այլն: Այսօր երեկոյան Վանաձոր կժամանեն Վրաստանի և Բելառուսի հավաքականները:

Դիտվել է 939 անգամ:
Print Friendly

Leave a Reply