Հոնդուրասի գործող և պաշտոնանկ արված նախագահները չհանդիպեցին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 10, 2009 12:19

ՀոնդուրասՀոնդուրասի գործող և պաշտոնանկ արված նախագահներ Ռոբերտո Միչելետիի և Մանուել Սելայայի նախապես համաձայնեցված հանդիպումը, որը հուլիսի 9-ին պետք է տեղի ունենար Կոստա Ռիկայում, այդպես էլ չի կայացել:
Փոխարենը` նախագահներից յուրաքանչյուրն առանձին է հանդիպել Կոստա Ռիկայի նախագահ Օսկար Արիասի հետ, ով համաձայնել էր ստանձնել միջնորդի դերը:

Հանդիպումից անմիջապես հետո Միչելետին, մեկնաբանելով, որ գոհ է հանդիպման արդյունքներից, վերադարձել է Հոնդուրաս: Սելայան, սակայն, հանդիպումը մեկնաբանել հրաժարվել է, միայն հայտնել է, որ Արիասին տեղեկացրել է ստեղծված իրավիճակի և նախագահական պաշտոնում վերականգնվելու իր մտադրության մասին:

AFP գործակալություն
Լուսանկարը` AFP

Դիտվել է 848 անգամ:
Print Friendly

Leave a Reply