Մ. Սարգսյան. «Ադրբեջանցիները փորձում են նենգափոխել ԼՂ հակամարտության էությունը»

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 1, 2010 14:56

Ադրբեջանցիները փորձում են նենգափոխել Լեռնային Ղարաբաղի հակամարտության էությունը: Այսօր «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Մանվել Սարգսյանը` ավելացնելով, որ ՄԱԿ-ում Ադրբեջանի կողմից շրջանառության մեջ դրված բանաձեւի նախագիծը «օդից վերցված թեմա» է:

«Այս անգամ ադրբեջանցիները փորձում են հիմնվել մարդու իրավունքների հայեցակարգի վրա, սակայն դա Ադրբեջանի կողմից ցինիզմի դրսեւորում է»,- նշեց քաղաքագետը` շեշտելով, որ Լեռնային Ղարաբաղը եւ Հայաստանը այս ոլորտում առավել ծանրակշիռ փաստարկներ ունեն: Ըստ քաղաքագետի` թողնելով հակամարտության հիմնական բաղադրիչները` Ադրբեջանը փորձում է համաշխարհային հանրության ուշադրությունը կենտրոնացնել ադրբեջանցի փախստականների վրա եւ այս խնդրում ստանում է հիմնականում իսլամական երկրների աջակցությունը:

«Ի պատասխան այս քայլերի` Հայաստանն էլ կարող է ՄԱԿ-ում բարձրացնել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, քանի որ ինչ-որ բանի հակադարձելիս մենք էլ պետք է առաջարկենք մեր հակափաստարներն ու գործողությունների ծրագիրը»,- ընդգծեց Մ. Սարգսյանը:

Դիտվել է 829 անգամ:
Print Friendly

Leave a Reply