Հաջող խաղ`Ստամբուլում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | September 1, 2010 14:50

Թուրքիայի Ստամբուլ քաղաքում անցկացված շախմատի միջազգային մրցաշարը մասնակիցների ներկայացուցչական կազմ էր հավաքել: Ուժերը չափեցին 350 խաղացողներ: Հաջող հանդես եկան Վրաստանը ներկայացնող մեր հայրենակիցները: Գրոսմայստեր Գիորգի Բագատուրովը և Արմեն Գրիգորևը, 9 հնարավորից վաստակելով 7,5-ական միավոր,  բաժանեցին 2-8-րդ տեղերը: Ստամբուլահայ շախմատիստ Սարվեն Չակմակը հավաքեց 6,5 միավոր: 8 միավորով հաղթող դարձավ ուկրաինացի գրոսմայստեր Անդրեյ Սումեցը:

Դիտվել է 1630 անգամ:
Print Friendly

Leave a Reply