Սեպտեմբերի 7-ին կբացվի Նորատուսի միջնադարյան գերեզմանատունը

Պաշտոնական, Օրվա լուր | | September 1, 2010 13:59

Նորատուսի միջնադարյան գերեզմանատան պահպանության աշխատանքներն ավարտվել են, որի բացման արարողությանը մասնակցելու է Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը: Բացումը տեղի է ունենալու սեպտեմբերի 7-ին:

Այս նախագիծն իրականացվել է Մշակութային արժեքների պահպանության ԱՄՆ դեսպանի հիմնադրամի միջոցով:

Սեպտեմբերի 7-ին ժամը 11:00, լրագրողները Նորատուս  կտեղափոխվեն  ԱՄՆ դեսպանատան փոխադրամիջոցներով, որոնք կայանված կլինեն ԱՄՆ դեսպանատան հիմնական մուտքի մոտ:

Դիտվել է 1231 անգամ:
Print Friendly

Leave a Reply