Բախումներից տուժածներին Չինաստանը կհատկացնի 15 միլիոն դոլար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 10, 2009 12:16

ՉինաստանՉինական Ուրումչի քաղաքի իշխանությունները խոսք են տվել մոտ 15 միլիոն դոլար հատկացնել զանգվածային անկարգությունների ժամանակ տուժածներին և զոհվածների ընտանիքներին, ինչպես նաև այն ձեռնարկություններին, որոնց բախումների ընթացքում գույքային վնաս է հասցվել:

Հուլիսի 5-ին Չինաստանի Սինցզյան-ույղուրական ինքնավար շրջանում տեղի ույղուրների և հաների միջև բռնկված ազգամիջյան բախման արդյունքում առնվազն 156 մարդ զոհվել է, հազարից ավելին` վիրավորվել: Անկարգությունների մասնակիցները ոչնչացրել են առնվազն 260 մեքենա, հրկիզել մոտ 200 խանութ:

Բողոքի ցույցեր են անցել նաև եվրոպական մի շարք քաղաքներում, ուր բնակվում են ույղուրներ. Հաագայում և Մյունխենում հարձակումներ են գործել Չինաստանի հյուպատոսական շենքերի վրա:

Ուրումչիում այս պահին մուտքը համացանց սահմանափակված է. ողջ ինքնավար մարզում գործում է պարեկային ռեժիմ:

Interfax գործակալություն
Լուսանկարը` AFP

Դիտվել է 905 անգամ:
Print Friendly

Leave a Reply