Տիգրան Սարգսյանի շնորհավորական խոսքը Գիտելիքի և դպրության օրվա առթիվ

Պաշտոնական, Օրվա լուր | | September 1, 2010 13:36

Սիրելի աշակերտներ,
Հարգելի ուսուցիչներ և ծնողներ,

Հայաստանի Հանրապետության կառավարության անունից սրտանց շնորհավորում եմ մեզ բոլորիս սեպտեմբերի 1-ի կապակցությամբ։
Այս օրը խոհրդանշական է, որովհետև հազարավոր ընտանիքների համար այն նշանակում է նոր սկիզբ։ Ընտանիքները առաջին անգամ երեխաներին դպրոց են տանում, առաջին անգամ մեր երեխաները մուտք են գործում ուսումնական հաստատություններ, Հայաստանի Հանրապետությունում իրենց աշխատանքներն են սկսում համալսարանները։

Եվ բոլորն այդ նոր սկիզբը սկսում են նոր հույսերով, նոր հավատով` ձգտելով դեպի բարին, դեպի պայծառ ապագան։ Մենք պարտավոր ենք ստեղծել այնպիսի միջավայր, որ դուք` բոլորդ, ամեն օր մեծ ուրախությամբ և խանդաղատանքով այցելեք դպրոց։ Մանավանդ, կարծում եմ, որ Անդրանիկ Մարգարյանի անվան դպրոցն ունի այդ առաքելությունը։ Մենք հիշում ենք Անդրանիկ Մարգարյանին` որպես հայրենասեր պետական, քաղաքական գործչի, որը գնահատում էր դպրոցը, գիտելիքը, դաստիարակությունը։ Գիտելիքի օրը նաև այլ խորհուրդ ունի. մենք պետք է կարևորենք այն մարդկանց, ովքեր կրում են գիտելիք, ովքեր դասավանդում են։ Խորհրդանշական էր նաև այն, որ մասնակցում ենք ուսուցիչների երդման արարողությանը, ինչը չափազանց կարևոր է ջերմ մթնոլորտի ձևավորման առումով։ Մաղթում եմ ձեզ հաջողություններ, որպեսզի նոր սկիզբը բոլորի համար լինի բախտավոր և ընտանիքներին բերի երջանկություն։

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս Գիտելիքի և դպրության օրվա առթիվ։

Դիտվել է 1769 անգամ:
Print Friendly

Leave a Reply