Երկրաշարժ` Չինաստանում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 10, 2009 12:11

Երկրաշարժ ՉինաստանումՀուլիսի 9-ին Չինաստանի հարավ-արևմտյան հատվածում տեղի ունեցած երկրաշարժի արդյունքում, ըստ նախնական տվյալների, մեկ մարդ զոհվել է, 336-ը ստացել վնասնվածքներ, որից 56-ը` ծանր:

Ցնցումների էպիկենտրոնից ոչ հեռու գտնվող Կունմին քաղաքի պաշտոնական կայքի հաղորդմամբ` երկրաշարժի արդյունքում քանդվել է ավելի քան 3200 տուն, ևս 5000-ը` վնասվել: Ցնցումները զգացած շրջանում, ըստ հաղորդագրությունների, բնակվում է 625 հազար մարդ:

Տարբեր տեղեկություններով` երկրաշարժի ուժգնությունը կազմել է 5,5-ից 6 բալ:

AFP գործակալություն
Լուսանկարը`gokunming.com

Դիտվել է 1163 անգամ:
Print Friendly

Leave a Reply