Լեհաստանում նշել են Երկրորդ աշխարհամարտի սկսվելու 71-րդ տարեդարձը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 1, 2010 13:17

Այսօր Լեհաստանում նշել են Երկրորդ աշխարհամարտի սկսվելու 71-րդ տարեդարձը: Հիշատակի միջոցառումներն սկսվել են տեղական ժամանակով ժամը 04:40-ին Գդանսկում, որտեղ 1939 թվականի սեպտեմբերի 1-ի առավոտյան ժամը 04:48-ին որոտացին գերմանական «Շլեզվիգ-Գոլշտեյն» ռազմանավի առաջին կրակոցները, որը կրակ բացեց լեհական ռազմական պահեստների վրա: Հայրենիքի պաշտպանների հուշարձանի պատվանդանին ծաղկեպսակներ են դրել եւ լռության րոպեով զոհվածների հիշատակը հարգել հանրապետության նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին, կառավարության անդամները, ինչպես նաեւ լեհական բանակի ներկայացուցիչները, քաղաքի բնակիչներն ու վետերանները: Կոմորովսկին, ելույթ ունենալով հավաքվածների առջեւ, ընդգծել Է, որ «այստեղ Գդանսկում՝ լեհական ափին, սկսվեց Եվրոպայի համար ամենաահավոր ժամանակաշրջանը»: Լեհական պետության ղեկավարի խոսքով՝ Երկրորդ աշխարհամարտը դարձավ այն փորձը, որը «բերեց Եվրոպայում հաշտություն հաստատելու վճռականությանը, որտեղ հարեւանները կարող են չվախենալ միմյանցից, որտեղ ինտեգրացման ուժը դարձավ այն բանի պատճառը, որ մենք բոլորս մեզ անվտանգ ենք զգում»,-ասել Է Կոմորովսկին:

Դիտվել է 838 անգամ:
Print Friendly

Leave a Reply