ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ 2010-11 ուստարում ընդունվել է 45 ուսանող

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | September 1, 2010 13:15

Երեւանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետ այս տարի ընդունվել է 45 ուսանող: Նրանցից միայն 4-ն է արական սեռի ներկայացուցիչ, իսկ պետության կողմից ուսանողական նպաստների ձեւով լրիվ փոխհատուցմամբ (անվճար) ընդունվածների թիվը ինն է: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահ Ծովինար Կարապետյանը, ամեն տարի սեպտեմբերի 1-ին ԵՊՀ բոլոր ֆակուլտետներում կազմակերպվում է միջոցառում` նվիրված առաջին կուրսեցիներին:

Դրան ներկա են լինում ինչպես ուսխորհրդի անդամները, ավագ կուրսերի ուսանողները, այնպես էլ անվանի հյուրեր, ովքեր ավարտել են այս ֆակուլտետը: Ուսխորհրդի նախագահի խոսքով` առաջին կուրսեցիները կծանոթանան ֆակուլտետի հեռուստաստուդիային, ռադիոստուդիային, մամուլի սրահին, իսկ հաջորդ օրը կայցելեն ԵՊՀ կենտրոնական մասնաշենքում տեղակայված պատմության թանգարան:

Դիտվել է 1643 անգամ:
Print Friendly

Leave a Reply