Իռլանդիայի հավաքականը ծանր դրությունում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | September 1, 2010 13:31

Սեպտեմբերի 3-ին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակում Երևանում կհյուրընկալի Իռլանդիայի ընտրանուն: Իռլանդիայի հավաքականը մեր երկրի ներկայացուցիչների հետ խաղից առաջ հայտնվել է ծանր դրությունում: Վնասվածքներ են ստացել հավաքականի առաջատար խաղացողներ Դամիեն Դաֆը, Քեյտ Էնդրյուին, Լայամ Լոուրենսը, Կիտ Տրեյսին, Պոլ Մաքշեյնը: Իռլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ջիովանի Տրապատոնին մտահոգություն է հայտնել, որ վերջին խաղերում իրենց ակումբներում հանդես չեն եկել  Ռոբի Քինը («Տոտենհեմ»), Շեյ Գիվենը («Մանչեսթեր Սիթի»), Այդեն Մաքգիդին (Մոսկվայի «Սպարտակ»): Այդուհանդերձ, մարզիչը վստահություն է հայտնել, որ իր գլխավորած հավաքականը երևանյան խաղում հաղթանակ կտանի:

Դիտվել է 994 անգամ:
Print Friendly

Leave a Reply