Հրդեհներ Երևանում և մարզերում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 1, 2010 11:05

Օգոստոսի 31-ին բազմաթիվ ահազանգեր են ստացվել մայրաքաղաքի եւ հանրապետության մի շարք մարզերի խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների մասին: Մասնավորապես Երեւանի` Զաքարիա Քանաքեռցու 112 հասցեին հարակից խոտածածկ տարածքում այրվել են 2000 քմ. խոտ, կոճղեր եւ տնտեսական աղբով լցված 5 քմ. մակերեսով ինքնաշեն տնակ, Մինսկի փողոցին հարակից ձորակում` 3000 քմ. խոտ, Լուկաշինի 3-րդ փողոցին հարակից տարածքում` 5 հա խոտ եւ խաղողի այգի (հայտարարվել է հրդեհի «ԲԻՍ-1»  բարդության աստիճան, դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ եւ փրկարարական ուժերի վարչության հրդեհաշիջման շտաբը):

Հրդեհներ են բռնկվել նաեւ` Գավառ-Սեւան ավ­տո­ճանապարհի 8-րդ կմ-ին հարակից «Բուրդակոյին» կոչվող տարածքում. այրվել է 1 հա խոտ, Գեղարքունիքի մարզի` Ծաղկունք գյուղի գերեզմանատանը հարակից տարածքում` 2000 քմ., Սեւան քաղաքի «Սեւան ՀԷԿ»-ին հարակից տարածքում` 1000 քմ., Արմավիրի մարզի` Մյասնիկյան-Բաղրամյան միջհամայնքային ավտոճանապարհի 1-ին կմ-ին հարակից տարածքում`1 հա, Արմավիր-Հացիկ ավտոճանապարհի 2-րդ կմ-ին հարակից տա­րածքում` 9000 քմ. խոտ, Կոտայքի մարզի` Աբովյան քաղաքի 6-րդ միկրոշրջան 1 հասցեին հարակից տարածքում` 1,5 հա եւ 200 քմ. խոտ, 100 ընկույզի եւ 200 սալորի տնկի, 200 ծիրանենի, Հրազդան քաղաքի գերեզմանատան տարածքում` 0,5 հա խոտ, Չարենցավանի Եսայան փողոցին հարակից տարածքում`400 քմ. խոտ, Եղվարդ քաղաքին հարակից արոտավայրերում`1 հա ցորենի հնձած արտ, Արամուս գյուղում` 3 հա խոտ, Սյունիքի մարզի Խալաջի գյուղի տարածքում` 8000 քմ. խոտ եւ թփուտ, Արագածոտնի մարզի` Աշտարակ քաղաքի Ղ. Փարպեցու փողոցին հարակից տարածքում` 700 քմ. խոտ, Ձորափ (Աղձք) գյուղում` 6 հա խոտ,  Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի «Մոզ»  կոչվող թաղամասին հարակից տարածքում` 3 հա խոտ;

Դեպքերի վայրեր մեկնած հրշեջ-փրկարարների կողմից հրդեհները մեկուսացվել են եւ արագորեն մարվել:

Երեկ ժամը 14.55-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Բավրա գյուղում:

Ժամը 14.55-ին դեպքի վայր է մեկնել Աշոցքից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.10-ին, մարվել` ժամը 19.10-ին:

Այրվել է Մ. Իվանյանին պատկանող անասնագոմին կից կուտակված 12 տ անասնակերը:

Նմանատիպ ահազանգեր են ստացվել նաեւ Արագածոտնի մարզի Կարմրաշեն, Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն եւ Արարատի մարզի Ոստան գյուղերից: Համապատասխանաբար այրվել է 100 հակ, 15 հակ եւ 4 տ անասնակեր:

Դիտվել է 929 անգամ:
Print Friendly

Leave a Reply