Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության ազգային տոնի` Անկախության օրվա կապակցությամբ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | August 31, 2010 14:26
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Նախագահ Նգուեն Մին Չիետին ՎՍՀ ազգային տոնի` Անկախության օրվա կապակցությամբ:
Ուղերձում ասված է.
“Ձերդ Գերազանցություն,
Հայ ժողովրդի եւ անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ եւ Վիետնամի ժողովրդին Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության ազգային տոնի` Անկախության օրվա կապակցությամբ:
Վստահ եմ, որ մեր երկրների միջեւ ձեւավորված բարեկամական հարաբերությունները հետագայում ավելի կընդլայնվեն եւ կխորանան` ի շահ մեր ժողովուրդների:
Օգտվելով առիթից` մաղթում եմ Ձեզ հաջողություններ, իսկ Վիետնամի ժողովրդին` բարօրություն:
Ընդունեք, խնդրեմ, Ձերդ Գերազանցություն, խորին հարգանքներիս հավաստիքը”:






Facebook
Tweet This
Email This Post
