Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղրղըզստանի Պետական անկախության օրվա կապակցությամբ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | August 31, 2010 15:10
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ղրղըզստանի Նախագահ Ռոզա Օթունբաեւային` Ղրղըզստանի Հանրապետության Պետական անկախության օրվա կապակցությամբ:
Ուղերձում ասված է.
“Հարգելի Ռոզա Իսակի,
Ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները Ղրղըզստանի Հանրապետության Պետական անկախության օրվա կապակցությամբ:
Վստահ եմ, որ Ղրղըզստանի ղեկավարությունը, հենվելով ժողովրդի իմաստնության եւ աջակցության վրա, կշարունակի հասարակության մեջ համաձայնության ամրապնդմանը, երկրի սոցիալ-տնտեսական կայուն զարգացման ապահովմանը, Ղրղըզստանի միջազգային հեղինակության հաստատմանը միտված բարեփոխումների ուղեգիծը:
Համոզված եմ, որ հայ-ղրղըզական փոխգործակցության առաջընթաց զարգացման, երկկողմ համագործակցության բովանդակային համալրման ուղեգիծը համապատասխանում է մեր երկրների եւ եղբայրական ժողովուրդների արմատական շահերին:
Հարգելի Ռոզա Իսակի,
Անկեղծորեն մաղթում եմ Ձեզ քաջառողջություն եւ հաջողություններ, իսկ Ղրղըզստանի ժողովրդին` խաղաղություն եւ բարօրություն”:
Կայքի կառուցվածքը Նախագահ Աշխատակազմ Լուրեր Գրա






Facebook
Tweet This
Email This Post
