Հերթական սադրանք

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 31, 2010 21:48

Այսօր` օգոստոսի 31-ի լուսաբացին, մոտովորապես ժամը 6:30-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու հյուսիս-արևելյան ուղղությամբ (Վերին Չայլու գյուղի շրջանում) տեղակայված հայկական դիրքերից մեկի վրա հակառակորդի կողմից ձեռնարկվել է դիվերսիոն գործողության փորձ: Հայ դիրքապահները, ժամանակին հավաստանշելով թշնամու հատուկ նշանակության ջոկատայինների առաջխաղացումը, առանց վարանելու դիմել են համապատասխան քայլերի և հակառակորդին պատճառելով կորուստներ հետ շպրտել իր ելման դիրքերը: Ծավալված մերձամարտի ընթացքում հրազենային վիրավորում է ստացել նաև ՊԲ շարքային զինծառայող, 1991թ. ծնված Ռուդիկ Թովմասի Մանասերյանը:
Միջադեպի վերաբերյալ տարվում է հետաքննություն: Մանրամասները ճշտվում են:

ՊԲ Լրատվության և քարոզչության բաժին

Դիտվել է 2040 անգամ:
Print Friendly

Leave a Reply