ՄԱԿ-ի գրասենյակը բացում է իր դռները նկարների ցուցահանդեսի համար

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | August 31, 2010 15:45

Այսօր ՄԱԿ-ի գրասենյակում բացվեց խաղաղություն, երկխոսություն և ընկերություն խթանող նկարների ցուցահանդես, որը նվիրված է Երիտասարդության միջազգային տարվան:

Երկու հայ նկարիչներ` Արմեն Պրոյանն ու Վահագն Ավետիսյանը, հանրությանը ներկայացրեցին ավելի քան 30 աշխատանքներ ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության հայաստանյան գրասենյակի կողմից կազմակերպված «Երկխոսություն և փոխըմբռնում» խորագիրը կրող ցուցահանդեսի ժամանակ:

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի – Մուն, – «Երիտասարդների էներգիան մեծ արժեք ունի: Ինձ անդադար ոգեշնչում են երիտասարդների բարի կամքը, տաղանդն ու իդեալիզմը: Նրանք մեր աշխատանքին կարևոր ներդրում են ունենում»:

Մարիա Դոցենկոն, ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության ներկայացուցիչը ասաց, «Արվեստը կարևոր գործիք է, որը մոտեցնում է մարդկանց և օգնում ավելի լավ հասկանալ միմյանց: Այս պայծառ աշխատանքներն առանց բառերի խոսում են խաղաղության, սիրո, երկխոսության և երջանկության մասին: ՄԱԿ-ի գրասենյակի համար արդեն ավանդույթ է դարձել բացել դռները արվեստի ցուցադրության համար: Այս հնարավորությունը ոչ միայն խրախուսում, այլ հզորացնում է նկարիչներին: Այս կերպ նաև հայ հասարակությունն ավելի շատ կիմանա ՄԱԿ-ի արժեքների մասին»:

Ցուցահանդեսը հանրության համար բաց կլինի երկու շաբաթ, մինչև 2010թ. սեպտեմբերի 10-ը, 12:00-15:00:

Դիտվել է 1659 անգամ:
Print Friendly

Leave a Reply