Մոսկվայում 4 հայաստանցիների են դանակահարել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 31, 2010 13:18

Հայաստանի չորս քաղաքացիների երեկ դանակով հասցրած վերքերով Մոսկվայի հիվանդանոց են տեղափոխել: Ինչպես այսօր ՌԻԱ «Նովոստի»-ին հայտնել Է ՌԴ-ի մայրաքաղաքի իրավապահ մարմինների մի աղբյուր` հանցագործության հիմնական կասկածյալը 25-ամյա մի ռուս կին է: «Նախօրյակին ժամը մոտ 20:00-ին ներքին գործերի քաղաքային բաժնի հերթապահ մաս հաղորդում է  ստացվել Դեգունինսկայա փողոցի թիվ 13 տանը լսվող օգնության ճիչերի մասին:

Միջադեպի վայր ժամանակ ոստիկանության  կարգախումբը պարզել Է, որ բնակարանում կինը խոհանոցային դանակով տարբեր աստիճանի ծանրության վերքեր է  հասցրել այնտեղ բնակվող չորս հայաստանցիների»,-ասել է  աղբյուրը: Նա նշել Է, որ հանցագործության կատարման դրդապատճառները պարզվում են, ոստիկանությունը որոնում Է կասկածյալին: Պատահարի վայրից ոստիկանության աշխատակիցները առգրավել են խոհանոցային երկու դանակ, հավելել Է աղբյուրը:

Դիտվել է 1149 անգամ:
Print Friendly

Leave a Reply