Հրապարակվել է Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կազմը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | August 31, 2010 13:10

Հայաստանի ֆուտբոլի  ազգային հավաքականի մարզչական շտաբը` Վարդան Մինասյանի գլխավորությամբ հրապարակեց մեր երկրի ընտրանու կազմը, որը կնախապատրաստվի Եվրոպայի առաջնության Իռլանդիայի և Մակեդոնիայի հավաքականների հետ ընտրական հանդիպումներին:
Հիշեցնենք, որ Հայաստան-Իռլանդիա հանդիպումը տեղի կունենա Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում սեպտեմբերի 3-ին, ժամը 20:00-ին, իսկ Մակեդոնիա-Հայաստան խաղը կկայանա Սկոպյեում, «Ֆիլիպ II» մարզադաշտում, սեպտեմեբրի 7-ին, ժամը 23:00-ին:
Ստորև ներկայացնում ենք Հայաստանի հավաքականի կազմը`

Դարպասապահներ

Ոոման Բերեզովսկի «Խիմկի», Ռուսաստան
Գևորգ Կասպարով «Միկա»
Ստեփան Ղազարյան «Բանանց»

Պաշտպաններ

Ռոբերտ Արզումանյան «Ռանդերս», Դանիա
Հրայր Մկոյան «Միկա»
Արարատ Առաքելյան «Բանանց»
Սարգիս Հովսեփյան «Փյունիկ»
Արտակ Եդիգարյան «Փյունիկ»
Հովհաննես Համբարձումյան «Բանանց»

Կիսապաշտպաններ

Կառլեն Մկրտչյան «Փյունիկ»
Դավիթ Մանոյան «Փյունիկ»
Արթուր Եդիգարյան «Պաս», Իրան
Էդգար Մալաքյան «Փյունիկ»
Լևոն Պաչաջյան «Սանատ Նավթ», Իրան

Հարձակվողներ

Գևորգ Ղազարյան «Փյունիկ»
Հենրիխ Մխիթարյան «Մետալուրգ Դ.», Ուկրաինա
Մարկոս Պիզզելի «Փյունիկ»
Էդգար Մանուչարյան «Փյունիկ»
Յուրա Մովսիսյան «Ռանդերս», Դանիա
Հովհաննես Գոհարյան «Փյունիկ»

Դիտվել է 1736 անգամ:
Print Friendly

Leave a Reply