Հրադադարի ռեժիմը խախտվել է 19 անգամ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 31, 2010 13:04

Ղրաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու մի շարք հատվածներում օգոստոսի 29-ի լույս 30-ի գիշերը եւ օրվա ընթացքում արձանագրվել է Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման 19 դեպք:

Ինչպես տեղեկացնում են  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի մամլո ծառայությունից, Ադրբեջանի ԶՈՒ առաջապահ ստորաբաժանումների կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից եւ դիպուկահար հրացաններից Հադրութի, Մարտունու, Ասկերանի եւ Մարտակերտի շրջանների ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքապահների հենակետերի վրա արձակվել է շուրջ 405 փամփուշտ:

Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է:

Դիտվել է 1252 անգամ:
Print Friendly

Leave a Reply