Հոլիվուդն այս ամռանը նոր ռեկորդ Է սահմանել դրամարկղային մուտքերի ցուցանիշով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 31, 2010 12:58

Տնտեսական դժվարությունները չեն անդրադարձել ԱՄՆ-ի կինոթատրոններում ֆիլմերի վարձույթից ստացվող դրամարկղային մուտքերի չափի վրա: Այս ամռանը դրանք հասել են 4,35 միլիարդ դոլարի: Դա 100 միլիոն դոլարով ավելի Է, քան անցյալ տարվա ամռանը, եւ ռեկորդային բարձր ցուցանիշ Է ամերիկյան կինեմատոգրաֆի պատմության մեջ:

Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, այս մասին Է վկայում «Հոլիվուդ» ինտերնետ-հրատարակության առաջատար վերլուծաբան Փոլ Տեր-Կարապետյանի կատարած հետազոտությունը: Հրատարակությունը մասնագիտացած Է կինոյի եւ հեռուստատեսության շուկայի ուսումանասիրման բնագավառում: Զեկույցի հեղինակը դրամարկղային մուտքերի աճի պատճառը տեսնում Է կինոյի տոմսերի արժեքի բարձրացման մեջ եռաչափ պատկերով ֆիլմերի մեծ ժողովրդականության պատճառով: Միեւնույն ժամանակ դրանց բարձր գինն ազդել Է նաեւ ԱՄՆ-ում կինոթատրոնների հաճախելիության վրա: Այս ամռանը գնվել Է 552 միլիոն տոմս: Սա ամենացածր ցուցանիշն Է 2005 թվականից ի վեր (263,2 միլիոն տոմս):

Դիտվել է 941 անգամ:
Print Friendly

Leave a Reply