6 իրանցիներ հացադուլի միջոցով քաղաքական ապաստան են ստացել Հունաստանում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 31, 2010 12:15

Հունաստանի իշխանությունները որոշել են քաղաքական ապաստան տրամադրել վեց իրանցիների, որոնք օգոստոսի 19-ից բողոքի հացադուլ էին հայտարարել: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, երկուշաբթի տեղեկատվություն է տարածել Հունաստանի ոստիկանական գերատեսչությունը` քաղաքացու պաշտպանության նախարարությունը:

Համապատասխան որոշումն ընդունել է գերատեսչության ղեկավարը` նախարար Միխալիս Խրիսոխոիդիսը` ըստ այն հանձնաժողովի հանձնարարականի, որը քննարկում է ապաստան տրամադրելու խնդրանքները: Հացադուլավորների առողջության համար հնարավոր վնասի կապակցությամբ իշխանությունների հատուկ որոշմամբ հանձնաժողովի աշխատանքն արագացվել է:

Իշխանությունները ընդունված որոշման հիմքերը չեն հրապարակում, բայց հայտնի է, որ քաղաքական ապաստան տրամադրվում է այն դեպքում, եթե խնդրատուն կարող է հետապնդումների ենթարկվել իր հայրենիքում: Իրանցի փախստականները հայտարարել են, որ հացադուլ սկսելու որոշում են ընդունել իրենց գործի վերաբերյալ որոշմանը ինը օր սպասելուց հետո:

Դիտվել է 841 անգամ:
Print Friendly

Leave a Reply