ՏԻՄ ընտրություններ` Հայաստանի մի շարք համայնքներում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | August 31, 2010 11:58
Հայաստանի մի շարք համայնքներում կանցկացվեն տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի քարտուղար Տաթեւ Օհանյանը, սեպտեմբերի 5-ին Արագածոտնի Անտառուտ եւ Նիգավան համայնքներում կանցկացվեն համայնքի ղեկավարի, Կոտայքի Սեւաբերդ եւ Սյունիքի Չափնի համայնքներում` ավագանու անդամի ընտրություններ: Սեպտեմբերի 12-ին համայնքի ղեկավարի ընտրություններ տեղի կունենան Կոտայքում` Կոտայքի մարզ, եւ Մեծ Սարիարում` Շիրակ:
Արարատի Գոռավան եւ Այգեզարդ համայնքերի ղեկավարի ընտրությունները կանցկացվեն սեպտեմբերի 19-ին, իսկ 26-ին` Գեղարքունիքի Ներքին Գետաշեն եւ Արմավիրի Գետաշեն համայնքների ղեկավարիների, նաեւ Արագածոտնի Դավթաշեն համայնքի ավագանու անդամի: Վայոց Ձորի Գնիշիկ եւ Սերս համայնքներում ղեկավարի եւ Սերսի ավագանու անդամի ընտրությունները կանցկացվեն հոկտեմբերի 10-ին: Նոյեմբերի 28-ին տեղի կունենան Արագածոտնի Նոր Ամանոս համայնքի ավագանու անդամի ընտրությունները:
Սեպտեմբերի 5-ին անցկացվելիք ընտրությունների համար անհրաժեշտ բոլոր աշխատանքները կատարված են. հաստատված է թեկնածուների ցանկը, պատրաստ են ընտրատեղամասերը: Ինչ վերաբերում է հայաստանյան դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններին` Տ. Օհանյանը նշեց, որ վերջիններս ցանկություն չեն արտահայտել մասնակցելու ընտրություններին:






Facebook
Tweet This
Email This Post
