Ավտովթար Մարտունիում. ուղևորը խեղդվել է ճահճում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 31, 2010 11:51

Այսօր ժամը 04.03-ին Մարտունի քաղաքի ոստիկանության բաժնից ահազանգ է ստացվել, որ Մարտունի-Վաղաշեն ավտոճանապարհի 1-ին կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ժամը 04.05-ին դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռեւս չպարզված հանգամանքներում` «ՕՊԵԼ Ֆրոնտերա» մակնիշի 04 ՏՕ 022 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ խրվել ճահիճը, ինչի հետեւանքով ուղեւոր, 1965 թ. Գ. Մնացականյանը խեղդվել է:

Ավտոմեքենայի վարորդը` 1963թ. ծնված Գ. Խլղաթյանը, չի վնասվել. դուրս է ցատկել ավտոմեքենայից:

Փրկարարների ուժերով զոհվածի դին եւ ավտոմեքենան դուրս են բերվել ճահճից եւ հանձնվել ոստիկանության աշխատակիցներին:

Դիտվել է 1229 անգամ:
Print Friendly

Leave a Reply