Հրդեհներ խոտածածկ տարածքներում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 31, 2010 11:45

Օգոստոսի 30-ին բազմաթիվ ահազանգեր են ստացվել մայրաքաղաքի եւ հանրապետության մի շարք մարզերի խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների մասին: Մասնավորապես Երեւանի` Նոր Խարբերդի 1-ին փողոցին հարակից տարածքում այրվել է 2.5 հա խոտածածկ տարածք, Դուրյան 47 հասցեին հարակից տարածքում 400 քմ., Զաքարիա Սարկավագի 14 հասցեին հարակից տարածքում`1000 քմ. Դավթաշենի 5-րդ փողոցին հարակից տարածքում 1000 քմ., Նոյ թաղամասին հարակից Դալմայի այգիների տարածքում` 3 հա, Դավիթ-Բեկի փողոցում` 400 քմ., Նորագյուղի Աֆրիկյան թաղամասին հարակից տարածքում` 1200 քմ., Հովսեփյան փողոցին հարակից տարածքում` 4500 քմ. խոտ:

Հրդեհներ են բռնկվել նաեւ` Օձուն-Ալավերդի ավտոճանապարհի 3-րդ կմ-ին հարակից տարածքում. այրվել է 8000 քմ. խոտածածկ տարածք, Սիսիան-Աշոտավան ավտոճանապարհի 3-րդ կմ-ին  հարակից տարածքում` 5 հա հնձած ցորենի արտ, Տավուշի մարզի Խաշթառակ գյուղին հարակից տարածքում`1.3 հա խոտ, Արագածոտնի մարզի` Սասունիկ գյուղին հարակից տարածքում` 2 հա խոտ, Աշտարակի Ուլատիտիկ թաղամասին հարակից տարածքում` 2 հա խոտ, Աշտարակ-Գյումրի ավտոմայրուղու 1-ին կմ-ին հարակից տարածքում` 1.5 հա խոտ, Երեւան-Սեւան ավտոմայրուղու 60-րդ կմ-ին հարակից տարածքում` 2 հա խոտ, Սեւան-Գավառ ավտոճանապարհի 2-րդ կմ-ին` հարակից տարածքում` 5 հա հնձած ցորենի արտ եւ խոտ, Գեղարքունիքի մարզի Այգուտ գյուղին հարակից տարածքում` 2 հա խոտ, Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհի 12-րդ կմ-ին հարակից տարածքում` 4 հա խոտ, Վանաձորի <Թագավորանիստ> կոչվող սարալանջում` 3 հա խոտ, Վայոց ձորի մարզի Արին գյուղում` 3.5 հա խոտ, Արմավիրի մարզի` Մյասնիկյան գյուղում` 1000 քմ. խոտ, Պտղունք գյուղին հարակից տարածքում` 1 հա խոտ:

Դեպքերի վայրեր մեկնած հրշեջ-փրկարարների կողմից հրդեհները մեկուսացվել են եւ արագորեն մարվել:

Դիտվել է 1175 անգամ:
Print Friendly

Leave a Reply