Ոստիկանությունը կասկածում է, որ Մայքլ Ջեքսոնին սպանել են

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 10, 2009 13:13

untitled13Փոփ արքա Մայքլ Ջեքսոնի մահը կարող է համարվել սպանություն.այս մասին, Ռուսաստանի առաջին ալիքի հաղորդմամբ, հայտնել է Լոս Անջելեսի ոստիկանության պետ Ուիլյամ Բրատտոնը:

Նրա խոսքով` հարցի վերջնական պատասխանը` արդյոք պատահաբար կամ դեղորայքի չարաշահման հետևանքով է մահացել երգիչը, ցույց կտա տոքսիկոլոգիական փորձաքննությունը: Նա նաև նշել է. որ անհրաժեշտության դեպքում կհարուցվի քրեական գործ:

Այս պահին մահվան երեք վարկած է շրջանառվում՝  դեղորայքի չարաշահում, ինքնասպանություն և սպանություն: «ИТАР-ТАСС»-ի փոխանցմամբ` երգչի գլխուղեղը տարվել է փորձաքննության և աշխատանքների ավարտից հետո կփոխանցվի երգչի ընտանիքին:

Լոս Անջելեսի իշխանությունները նաև հրապարակել են տվյալներ, ըստ որոնց` Ջեքսոնի հուղարկավորության համար քաղաքային բյուջեից ծախսվել է 1,4 միլիոն դոլար: Իսկ անցած շաբաթ վաճառվել է ավելի քան 800 հազար ալբոմ: Ամենից շատ վաճառվել են «Number Ones» (339 հզ), «Thriller և The Essential Michael Jackson» (150 հզ) անվանումով ալբոմները:

Դիտվել է 1012 անգամ:
Print Friendly

Leave a Reply